Հայոց Ազգագրության և Ազատագրական Պայքարի Պատմության Ազգային Թանգարան

Թանգարան
Ավտոկայանատեղիայո
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1978 թ․
ք․ Արմավիր Արաքս գյուղ,, Դանիել-Բեկ Փիրումյան փող., 1 շենք

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի «Մուսա լեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան-մասնաճյուղ» Հայաստան վերադարձած մուսալեռցիների համառ ջանքերի արդյունքում Հայաստանի նախկին Գինեվետ գյուղը վերանվանվել է Մուսա լեռ: 1976-ին գյուղի բլրի վրա կառուցվել է մուսալեռցիների ինքնապաշտպանական մարտերին նվիրված հուշարձան: Մուսա լեռան թանգարան-մասնաճյուղը բացվել է 1983 թվականին՝ մուսալեռցիների ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրությանը ուղղված դիմումով: Կուլտուրայի մինիստրությունն հանձնարարել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանին՝ կազմակերպելու Մուսալեռան հուշարձանի թանգարանը և հուշակառույցը՝ որպես մասնաճյուղ հանձնել Հայաստանի ազգագրության պետական թանգարանին։

Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրենի 25.05.1983թ. թիվ 194 հրամանով՝ ի կատարումն ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրության 1983թ. մայիսի 18-ի «Ցուցասրահ կազմակերպելու մասին» թիվ 241 հրամանի՝ Էջմիածնի շրջանի Մուսալեռ ավանում կազմակերպվել է Մուսա լեռան հերոսամարտին և ազգագրությանը նվիրված մշտական գործող ցուցասրահ:

ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N օ 13 որոշման համաձայն տեղի է ունեցել անվանափոխություն և ստեղծվել է «Մուսալեռան հերոսամարտի պատմության և

մուսալեռցիների ազգագրության թանգարան- մասնաճյուղը»:1982 թվականի օգոստոսի 5-18-ը Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտաշխատողները ազգագրական գիտարշավի ընթացքում ձեռք են բերել մուսալեռցիների ինքնապաշտպանությանը և մշակույթին վերաբերող ավելի քան 1500 մշակութային արժեք, հիմնականում՝ նվիրատվություններ մուսալեռցիներից: Հայոց ազգագրության թանգարանի «Ազգագրություն և կենցաղ» (ԱԿ-1,2,3) ֆոնդերում պահպանվում է շուրջ 500 թանգարանային առարկա, որոնց ծագման վայրերն են՝ Անտիոք, Սվեդիայի հայաբնակ գյուղեր Քապուսիե , Վաքըֆ , Խդրբեկ ,

  Յողունօլուք ,  Հաջի Հաբիբլի ,  Բիթիաս : Առարկաները թվագրվում են 19-րդ դարի վերջ

20-րդ դարասկզբով: Ֆոնդերում պահպանվում են կենցաղային առարկաներ, խնամքի և ժամանցի միջոցներ, արհեստագործական աշխատանքային գործիքներ և արտադրանք:

Որոշ առարկաներ արձանագիր են և ունեն ուղեկցող պատմություններ վարպետների մասին:

Առկա են նաև Մուսալեռան հերոսամարտի մասնակիցներին պատկանող անձնական իրեր,

ինչպես նաև գեղարվեստական գործվածքի նմուշներ, ժողովրդական նվագարաններ,

լուսանկարներ, փաստաթղթեր և այլն: Մուսա լեռան ցուցասրահներում ներկայացված են ավելի քան 360 բնօրինակ թանգարանային ցուցանմուշ մուսալեռցիների ազգագրության և հերոսամարտի պատմության վերաբերյալ:Թանգարան-մասնաճյուղը բաղկացած է երկու

ցուցասրահից, որոնցից մեկում՝ հուշարձանի մեջ (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, քանդակագործ Ա. Հարությունյան) ներկայացված է Մուսա լեռան հերոսամարտի պատմությունը (40 քառ. մ), իսկ ազգագրության 60 քառ. մ. սրահում (ճարտարապետ՝ Լևոն Խալուլյան) ցուցադրված են մուսալեռցիների նյութական, հոգևոր և սոցիալական մշակույթը: Մուսա լեռան հերոսամարտի 100 ամյակին՝ 2015 թվականին արդիական մեթոդներով իրականացվել է Մուսա լեռան հերոսամարտի պատմության ցուցադրություն` խորհրդանշական նավի ներսույթում: Ցուցասրահի երկրորդ հարկում Մուսա լեռը և ծովեզերքը ներկայացված են եռաչափ պրոյեկցիայով: Մուսա լեռան հուշահամալիրի տարածքում մուսալեռցիների նախաձեռնությամբ տեղադրվել են թոնիր և ձիթհան` ապահովելով կենդանի միջավայր, որտեղ այցելուն կարող է իրեն զգալ ոչ միայն ծեսի, արարողության և աշխատանքային գործընթացի դիտող, այլ ցանկության դեպքում դառնալ նաև անմիջական մասնակից:

5.0

Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ

Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

-«Հայոց ազգագրություն» հայերեն բացատրության տոմս - 4500 դրամ,
-«Հայոց ազգագրություն» անգլերեն և ռուսերեն լեզուներով բացատրության տոմս - 5000 դրամ

Տոմսեր

«Հայոց ազգագրություն»ցուցադրության այցելության տոմս- 1200 դրամ

«1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը» ցուցադրության-«1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը» հայերեն այցելության տոմս - 1000 դրամ

Կոնտակտներ
+374 6068 7818, +374 77051918
sardarapat_ethnomuseum@yahoo.com, armeniaethnomuseum@gmail.com
sardarapat.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր